RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի փոխարեն կվարի НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Ч.Т.Д» հաղորդումը, քանի որ Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ի հեռուստադիտողներին ասել է, որ հաղորդաշարի եթերում՝ այս տարվա թողարկումների ընթացքում կպատմի Մեծ Հայրենական պատերազմի հերոսների, նրանց սխրագործությունների մասին։
НТВ-ի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին Մարգարիտա Սիմոնյանի վավերագրական նախագիծը կցուցադրվի փետրվարի 22-ին՝«Ч.Т.Д» հաղորդման շրջանակում։