Կարևոր իրադարձություններ

Լավրովն առաջիկա օրերին կմեկնի Թեհրան

22 Փետրվար, 2025 16:33
Լավրովն առաջիկա օրերին կմեկնի Թեհրան

ՌԴ Արտաքին գործերի նախարարն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ և կքննարկի Մոսկվայի և Թեհրանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր:

Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«ՌԴ ԱԳ նախարարի այցը Թեհրան տեղի կունենա Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի շուրջ շարունակվող խորհրդակցությունների շրջանակներում»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին