«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում կնշանակեն ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից մեզ փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցն է քննարկվում կառավարությունում, ու առաջիկայում պետք է որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականին Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում խայտառակ ձեւով պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր են համարում Արեն Մկրտչյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Մկրտչյանից, ով հայտարարեց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը: Բայց թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, որեւէ ինֆորմացիա չունեմ»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: