Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվանալով

19 Փետրվար, 2025 08:41
«Իրավունք». Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվանալով

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ըստ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի` ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դրանից օրեր առաջ էլ Տեր-Պետրոսյանը հանդիպել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Մեկուսկես ժամ էլ զրուցել է իրանցի դիվանագետի հետ ու իր հիացմունքն արտահայտել դեսպանի՝ վերջերս կայացած, ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել, չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ:

Ինչով է պայմանավորված Տեր-Պետրոսյանի ակտիվությունը դիվանագիտական դաշտում, դեռեւս ստուգվող տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն է անձամբ խնդրել: ՀՀ առաջին նախագահի միջնորդությամբ՝ վերջինս փորձում է այս առանցքի շուրջ հաշտության եզրեր գտնել: Ըստ նույն աղբյուրների՝ Ռուսաստանի կողմից հիմնականում երկու պայման է դրված՝ Փաշինյան Նիկոլի դեմքն ու տապալված վարկանիշը փրկելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին