Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է:
Այս մասին Shabat.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,-հայտնեց քարտուղարը: