Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պատանդ Շիրի Բիբասի դիակի փոխարեն ՀԱՄԱՍ շարժման արմատականները հանձնել են Գազայի անհայտ բնակչի դիակը։ Նա դա անվանել է «պայմանագրի դաժան և ստոր խախտում»։
Կառավարության ղեկավարի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
«ՀԱՄԱՍ-ի հրեշների դաժանությունը սահմաններ չունի: Մենք վճռականորեն կգործենք Շիրիին դին տուն բերելու համար՝ մեր բոլոր պատանդների հետ՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած: Մենք կապահովենք, որ ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ վճարի համաձայնագրի այս դաժան և ստոր խախտման համար», - հավելել է նա: