Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Դաշնակցությունը պատրաստվում է մեծ ժողովի

22 Փետրվար, 2025 09:25
«Ժողովուրդ». Դաշնակցությունը պատրաստվում է մեծ ժողովի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա «Հայ հեղափոխական դաշնակցության» ընդհանուր ժողովը, որը սովորաբար տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականներն արդեն տևական ժամանակ է պատրաստվում են այս ժողովին, որի ընթացքում քննարկվելու են «Դաշնակցության» առաջիկա անելիքները, ժողովին մասնակցող պատգամավորների կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է նաև ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն։

Բյուրոյի նոր կազմի հաստատումից և հաջորդ 4 տարիների քաղաքականության մշակումից հետո ՀՅԴ Հայաստանի մարմինը ներկայացուցչական ժողովի ընթացքում կընտրի Գերագույն Մարմնի նոր կազմ, որը գործում է 2 տարի ժամկետով:

Ընդհանուր ժողովին ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կկատարվեն։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ընդհանուր ժողովին հրավիրված են նաև տարբեր քաղաքական դեմքեր, պատգամավորներ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին