Կարևոր իրադարձություններ

«Ինտերը» կարող է խզել Մխիթարյանի պայմանագիրը

22 Փետրվար, 2025 16:48
«Ինտերը» կարող է խզել Մխիթարյանի պայմանագիրը

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կարող է մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստի, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Այս մասին  հաղորդում է Calciomercato-ն՝ նշելով, որ Մխիթարյանից բացի, հնարավոր հեռացողներից են նաև իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը: Նրանց 3-ի պայմանագրերում կետ կա, ըստ որի՝ ակումբը կարող է 12 ամիս շուտ խզել համաձայնագիրն ու փոխհատուցում վճարել:

Երեք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն էլ կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Իտալական գրանդը կփորձի ամռանը՝ ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ, պատկառելի տարիքով խաղացողներին փոխարինել երիտասարդներով:

36-ամյա Մխիթարյանը 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ինտերում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել չորս ասիստ:

 

Լրահոս

Դիտել ավելին