Կարևոր իրադարձություններ

Հունաստանի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

23 Փետրվար, 2025 00:30
Հունաստանի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է որոշի իր համար ընդունելի խաղաղության շրջանակը, հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները՝ Հունաստանի վարչապետը հաստատել է, որ Ուկրաինան պետք է որոշի իր երկրի համար խաղաղության ընդունելի շրջանակը, և որ առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող որոշվել։

Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միցոտակիսը Զելենսկիին տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, կմասնակցի Կիևի կողմից կազմակերպված առաջնորդների համաժողովին։

Հունաստանի վարչապետը ուկրաինական ճգնաժամի հարցում հավատարիմ է եվրոպական գծին։

 

Լրահոս

Դիտել ավելին