ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։
Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է և ականավոր առաջնորդ, և ես նրան և իր ընտանիքին մաղթում եմ մեծ ապագա», - գրել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ այդ պաշտոնում առաջադրում է ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Դեն «Ռազին» Քեյնի թեկնածությունը։
Այժմ առաջադրումը պետք է հաստատվի Սենատի կողմից։