Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանի աղբատար «Կամազ»-ը բախվել է 6 ավտոմեքենայի. կա վիրավոր. ժամանել է Ավինյանը

21 Փետրվար, 2025 23:35
Քաղաքապետարանի աղբատար «Կամազ»-ը բախվել է 6 ավտոմեքենայի. կա վիրավոր. ժամանել է  Ավինյանը

Փետրվարի 20-ին Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը ոչ պարեկների մեղքով վերածվել էր «Սոդոմ գոմորի» ու թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարներն էին: 

Երեկոյան համացանցում բազմաթիվ տեսանյութեր հրապարակվեցին, այդ թվում՝ Նորքի Է. Իսաբեկյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից, երբ քաղաքացին տեսանկարաահանել էր, թե ինչպես է բեռնատարը բախվում կայանված ավտոմեքենային:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Է. Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքնենաներին: 

Վթարի հետևանքով Երևանի բնակիչ 54-ամյա Հասմիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
 

 

Լրահոս

Դիտել ավելին