ԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս բերելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու նախաձեռնություն է ներկայացվել ԱՄՆ Սենատում։ Այս մասին իր կայքում հայտնել է դրա հեղինակ, հանրապետական սենատոր Մայք Լին։
Խոսքը ՄԱԿ-ից և հարակից կազմակերպություններից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին է, որը կներառի նաև Վաշինգտոնի կողմից դրա ֆինանսավորման դադարեցումը։
Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է չեղարկել ՄԱԿ-ի հետ համաձայնագիրը, որը նրան իրավունք է տալիս պաշտոնական կենտրոնակայան ունենալ Նյու Յորքում, ինչպես նաև կզրկի ՄԱԿ-ի աշխատակիցներին ԱՄՆ-ում դիվանագիտական անձեռնմխելիությունից։