Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Փարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն անխուսափելի կլինեն

20 Փետրվար, 2025 08:25
«Հրապարակ». Փարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն անխուսափելի կլինեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն այդքան էլ հետաքրքրված չէ, ուստի հնարավոր է կրկնվի նախորդ ընտրությունների պատկերը։

Մասնակցելու հայտ է ներկայացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը 2021-ին ստացել էր ամենաշատ՝  48.94% ձայներ եւ ավագանու 21 մանդատից 10-ը, սակայն չկարողացավ ձեւավորել մեծամասնություն, քանի որ ՔՊ-ն, իր լծակները գործի դնելով, գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ, եւ ձեւավորեցին կոալիցիա։ «Ապրելու երկրի» թեկնածուն կրկին կլինի Վոլոդյա Գրիգորյանը։

ՔՊ թեկնածուն համայնքապետի ԺՊ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախորդ ընտրություններից հետո համայնքի ղեկավարի 1-ին տեղակալն էր, այնուհետեւ ղեկավար դարձավ` Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո։ Սակայն 2023-ի աշնանը մահվան ելքով միջադեպից հետո նա հրաժարական տվեց, բայց կուսակցության անցկացրած փրայմերիզի արդյունքում կրկին դարձավ ՔՊ-ի թեկնածուն։ 2021-ին ՔՊ-ն ստացել էր 27.54% ձայն։

Տեղեկություններ կան, որ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը եւս մտածում է առաջադրվելու մասին, սակայն նրա նախկին թիմակիցների մեծ մասն այլեւս չի աջակցում նրան։ Մինասյանի դաշինքի նախկին անդամները, ովքեր 2021-ին ստացել էին 23.51%, նույնպես ծրագրում են առաջադրվել, սակայն դեռեւս պարզ չէ՝ որ քաղաքական ուժի անվան տակ։

 

Լրահոս

Դիտել ավելին