Փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն, և նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձել է անցնել իր աշխատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվել է բուժակի վրա, կիրառել բռնություն՝ անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվել է հիվանդանոց: