Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ում զրուցել է խնամք ստացող բնակիչների և աշխատակիցների հետ (լուսանկարներ)

21 Փետրվար, 2025 18:07
Նարեկ Մկրտչյանը «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ում զրուցել է խնամք ստացող բնակիչների և աշխատակիցների հետ (լուսանկարներ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հերթական այցն է ունեցել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ։

Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, հետևել իրականացվող ընթացիկ աշխատանքներին։

Այցի ընթացքում քննարկվել են ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման շրջանակում նախարարը զրույց է ունեցել հաստատությունում խնամք ստացող բնակիչների և աշխատակիցների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին