Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. նոր նախագիծ են մշակում

19 Փետրվար, 2025 08:33
«Ժողովուրդ». Տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. նոր նախագիծ են մշակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ:

Մտմտացած նախագիծը արդեն կյանքի են կոչում, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր դեռեւս հունվարի 21-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել: Ինչպես մեզ փոխանցեցին՝ «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որպեսզի պատժեն տրանսպորտի թանկացած սակագների համար չվճարող քաղաքացիներին: Նախագիծը մշակել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ղեկավարմամբ:

Հիմա նախագիծը ուղարկել են գերատեսչություններ, այնուհետեւ այն պետք է գնա նաեւ խորհրդարան, իսկ արդեն մարտ-ապրիլ ամիսներին կիրարկվի:
Նախագծով վարչական տույժ է նախատեսվում. տրանսպորտի թանկացած սակագները չվճարող քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ կտուգանվեն՝ մոտ 5000 դրամի չափով: Երկուշաբթի օրը տեղի ունեցած գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն ակնարկել էր՝ տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ միջոցներ պետք է կիրառվեն:

Կարճ ասած՝ քաղաքացին դառնում է տուգանքի մատերիալ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին