Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնում են.
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով:
ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում վթարի է ենթարկվել Կոպիրկինի ծառայողական մեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։