Կարևոր իրադարձություններ

Մարմարաշենում, Կապսում և Վահրամաբերդում գազ չի լինի

21 Փետրվար, 2025 19:06
Մարմարաշենում, Կապսում և Վահրամաբերդում գազ չի լինի

Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ 

Ինչպես հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին