Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց. Արմեն Գալջյան

20 Փետրվար, 2025 20:51
Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց. Արմեն Գալջյան

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց և հայտարարեց, որ «Ավտոբուսները կանգնած են փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադողեր չունենալու պատճառով։ Բոյկոտը շարունակվում է»։

Ի՞նչ եք կարծում, արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր։

Իսկ իրականությունն այն է, որ չեն ունեցել, քանի որ ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում։

Դրանց համար նախատեսված են համասեզոնային անվադողեր, ինչի մասին պարոն Մարությանը կա՛մ գիտի, սակայն պոպուլիզմով զբաղվելը և իշխանությանը քննադատելու հաշվին սեփական՝ զրոյին ձգտող վարկանիշը բարձրացնելու փորձերն ավելի կարևոր են, կա՛մ չգիտի, ինչը թերևս ավելի վատ է, քանի որ շուրջ 3 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած և տրանսպորտի ոլորտում իրեն փորձագետ համարող անձը չի տիրապետում տարրական մանրամասների»։

Մարությանի պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր

 

Լրահոս

Դիտել ավելին