Կարևոր իրադարձություններ

Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը. Թրամփ

19 Փետրվար, 2025 12:47
Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն այդ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների բացակայությունը մտահոգիչ է: Նա նաև քննադատել է եվրոպական երկրներին Կիևին աջակցելու հարցում նրանց ֆինանսական անբավարար մասնակցության համար։ ԱՄՆ ղեկավարն այս մասին ասել է Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսում:

«Նախագահ Զելենսկին անցյալ շաբաթ հայտարարել է, որ չի ստացել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային փոխանցված միջոցների անգամ կեսը: Մենք Կիևին տրամադրել ենք, կարծես թե, 350 միլիարդ դոլար։ Դե, գուցե մի քիչ պակաս, բայց դա զգալի գումար է։ Բայց որտե՞ղ է այս ամբողջ գումարը: Ո՞ւր է այն գնում։ Ես երբեք չեմ տեսել որևէ հաշվետվություն այս մասին»,- բողոքել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Եվրոպան զգալիորեն ավելի քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու վրա, թեև աշխարհագրորեն ավելի մոտ է։

 

Լրահոս

Դիտել ավելին