Ուկրաինայի Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռոման Կոստենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է զենքի վաճառքն Ուկրաինային։
«Իմ տեղեկություններով՝ վաճառքի հանված զենքերը՝ մատակարարումները դադարեցվել են։ Այն ընկերությունները, որոնք պետք է փոխանցեին այդ զենքերը, այժմ սպասում են, քանի որ լուծում չկա։
Եվ բոլորը սպասում են, թե արդյոք որոշում կկայացվի գոնե փողի դիմաց այստեղ զենք մատակարարել»,-նշել է նա։