Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կանանց հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն

21 Փետրվար, 2025 17:26
Հայաստանի կանանց հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն (6:1):

Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիական «Լանսի» կիսապաշտպան Լարա Կազանչյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։

Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Կատերինա Ռիշը։

Նշենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 4 օրից՝ փետրվարի 25-ին Ղազախստանի ընտրանու հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին