Կարևոր իրադարձություններ

Մերկասառույցի պատճառով Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթшրի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

20 Փետրվար, 2025 20:34
Մերկասառույցի պատճառով Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթшրի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

Փետրվարի 20-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին