Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման համար պետք է դիմում ներկայացնեն ԿԸՀ։