Կարևոր իրադարձություններ

«Սլոենկա» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

24 Փետրվար, 2025 18:44
«Սլոենկա» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող «Սլոենկա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վ․ Փափազյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- խոհանոցի առաստաղը, պատերը կառուցված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,

- պատերի որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, դրանք պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող  ու անջրանցիկ, չներծծվող, ախտահանվող նյութերից։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին