Կարևոր իրադարձություններ

Մենք շատ ենք՝ մի ամբողջ բանակ. չեք կարող բոլորիս փակել. Միխայիլ Գալուստյանը՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում հայտնվելու մասին

24 Փետրվար, 2025 21:19
Մենք շատ ենք՝ մի ամբողջ բանակ. չեք կարող բոլորիս փակել. Միխայիլ Գալուստյանը՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում հայտնվելու մասին

Դերասան Միխայիլ Գալուստյանը ասել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում հայտնվելն իր համար կատարյալ անակնկալ էր։

«Թվում է, թե եվրոպացի քաղաքական գործիչներին ոչինչ չի մնում պաշտպանվելու, քանի որ դերասաններն ու մշակութային գործիչները, կատակերգուներն ու երգիծաբանները, ովքեր ուրախություն և ժպիտ են պարգևում մարդկանց, սկսել են հետապնդումների և պատժամիջոցների ենթարկվել։ Մենք շատ ենք՝ մի ամբողջ բանակ։ Դուք չեք կարող մեզ բոլորիս փակել: Դուք պետք է հոգ տանեք ձեր քաղաքացիների մասին: Մենք անպայման նորից կտեսնվենք»,- РИА Новости-ին ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ արտգործնախարարները հաստատել են հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթը։

Անձնական սահմանափակումների են ենթարկվել 48 անձինք և 35 կազմակերպություններ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին