Կարևոր իրադարձություններ

Էլեկտրական շչակներ կգործարկվեն Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում

24 Փետրվար, 2025 18:52
Էլեկտրական շչակներ կգործարկվեն Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

 

Լրահոս

Դիտել ավելին