Հունվարի 19-ին Երևանի պարեկները ծառայություն իրականացնելիս Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի՝ իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով յոթ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին։