Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախնական ուղեցույց է ներկայացրել եկամուտների հայտարարագրման հետ կապված։
«1. Երազում ստացված գումարները. հայտարարագրվում են, բայց չեն հարկվում
2. Հեքիաթի վերջում երկնքից ընկած խնձորները. երկրորդից սկսված (բացառությամբ ԵԱՏՄ տարածքից ստացվածները) հայտարարվում են ու հարկվում են
3. Տանը հայտնաբերված թուղթ ու գիրը. հայտարարվում է ու չի հարկվում
4. Ջրին պատմած դարդերը. չեն հայտարարագրվում
5. Ջուրը նետած բարի գործերը. փոխանցվում են ԱԱԾ փողի լվացման պայքարի շրջանակներում
6. Ստացված անեծքները (միայն արհեստավարժ անիծողները ու տոհմական չար աչք ունեցողների կողմից) հայտարագրվում են, բայց չեն հարկվում։
7. Գրպանահատի (ջեբկիրի) մոտից առգրավված ձեր մոտից գողացված գումարները. հայտարարագրվում են ու չեն հարկվում
8. Հանձնած մեզի անալիզները. չեն հայտարագրվում
9. Ծտի ծռտածը. գրանցվում է Հայփոստում
10. Փորում մնացած մուրազը. հայտարարվում է ու հարկվում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մարտիրոսյանը։