Կարևոր իրադարձություններ

Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել

21 Հունվար, 2025 00:30
Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել

SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Շերամի փողոցում տիրող հակասանիտարական իրավիճակի մասին, երբ նշված փողոցի բազմաթիվ բնակիչներ արդարացիորեն պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները վերջապես փողոցը փրկեն կեղտաջրերից ու գարշահոտից, ինչպես նաև մարդաբոյ փոսերից: 

Այսօր՝ հունվարի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին հայտնում, ասելով, որ այդ 3 կառույցներն իրար հետ միացված կարող են ստանալ «Փչան Թոդորոս» տիտղոսը՝ նկատի ունենալով «Պահանջվում է ստախոս» հայտնի թատերական ներկայացումը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում այսօր բնակիչներն ասում էին. 
 
«Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարգախոս էր ընտրել՝ «Ասեք՝ կանենք»: Երկար ու ձիգ ամիսներ է՝ էս փողոցում նման պատկեր է. գարշահոտություն, կեղտաջրերը անընդհատ հոսում են, մարդաբոյ փոսերի պատճառով անգամ շտապօգնությունը չի կարողանում հասնել հիվանդի տուն: Ու դրա թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, Մալաթիայի թաղապետարանն է և «Վեոլիա ջուր»-ը:
 
Մարդ ինչ աստիճանի մտածելակերպ պետք է ունենա, որ խոստանա, թե օրերի ընթացքում խնդիրը կլուծեն, բայց բավարարվում են 1 օրով նշված վայրում պտույտ տալով ու այդքանով համարելով իրենց գործն ավարտված, հեռանում են՝ խոստումներ տալով, բայց այդ խոստումները լրիվ սին ու դատարկ են:
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյան, «Վեոլիա ջրի» ղեկավարություն, մի քիչ մարդ եղեք, մի քիչ մտածեք էս ժողովրդի մասին, թե չէ դրել եք, դատարկ խոստումներ եք տալիս ու էդ խոստումների 1 գրամն անգամ չեք կատարում: 

Ամբողջ բնակչությունը, չհաշված՝ այս հատվածով երթևեկեող վարորդները, ձեզ ամենավերջին խոսքերն են ուղղում, եթե դա ձեզ հաճելի է, կարող եք նորից խաբել, իսկ բնակչություն էլ ձեզ կհիշի ամենավատ խոսքերով, իսկ եթե ուզում եք արժանանալ բնակչի օրհնանքին, ապա եկեք, ձեր տված խոստումը կատարեք, առաջին հերթին ուղղում ենք պարոն Ավինյանին, ով ասում էր՝ «Ասեք՝ կանենք», մեռանք ասելով, բայց ասես ձեր ականջները մի փութ բամբակ լցրած լինեն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին