ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է Սեյրան Օհանյանին.
«Մեր ընտրողները և մեր համակիրները ամենաշատը քննադատում են մեզ այն բանի համար, որ դուք մինչև հիմա դատապարտված չեք, բանտարկված չեք: Մեզ ասում եմ՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանը, լինելով պաշտպանության նախարար, թալանել է բանակը, և հիմա նստած չէ: Մեզ հիմա քննադատում են, ասում են՝ հերիք չէ՝ դատապարտված չէ, նաև պատգամավոր է գալիս, ելույթներ է ունենում:
Բա եթե մենք այդքան ուզուրպատոր ենք, եթե ուզում ենք դատական իշխանությունը մեզ ենթարկեցնել, ինչո՞ւ են մեր համակիրները մեզ քննադատում այն բանի համար, որ դուք նստած չեք:
Նույն բանը ասում են Ռոբերտ Քոչարյանի մասին: Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը 20 տարի Հայաստանը թալանել են, ընտրակեղծարարությամբ են զբաղվել, Հայաստանը հարստահարել են, ասում են՝ ինչո՞ւ չեն նստած: Այսօր ամենաշատ հնչող քննադատությունը մեր իշխանության, մեր կառավարությանը, մեր կառավարող մեծամասնությանը, որ հայտնի թավիշ ասում են, դրա մասին է», նշել է նա։