Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ

14 Հունվար, 2025 08:42
«Փաստ». Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել:

Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի: Ընդ որում, Հայկ Սարգսյանի կոնֆլիկտը ոչ միայն Տավուշի մարզպետի, այլև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ է, որն, ի դեպ, նշյալ քաշքշուկի թեման «արագի մեջ» հերքողներից մեկն էր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար: Այդ նպատակի համար նա պարբերաբար «դրոններով», տեսչական մարմինների ուղեկցությամբ, նաև ինքնագլուխ այցելում է անտառներ, հատկապես Տավուշի մարզ ու հատկապես օրինական հատատեղեր:

Ասում են, սակայն, գրեթե չի եղել դեպք, որ օրինական հատման փաստաթուղթ չներկայացնեն:

Արդյունքում օրինական հատատեղերում կատարված պլանային հատումները երբեմն ներկայացվել են որպես «անտառը կոտորելու» դեպքեր, այսինքն՝ Տավուշի մարզպետի ու ՇՄ նախարարի վրա «բոչկա գլորելու» առիթ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին