Կարևոր իրադարձություններ

ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ. «Հրապարակ»

12 Սեպտեմբեր, 2024 08:52
ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ, որոնց «դաբրո» է տվել, որ ընտրվեն այդ պաշտոններում։ Դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը, ՔՊ-ն երկուսին էլ մերժեց: Իսկ երեկ միաձայն հավանություն են տվել Կենտրոնի նախկին թաղապետ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությանը։

Թե որքանով Պողոսյանը կապ ունի ՀՌՀ ոլորտի հետ, պարզվում է՝ նա հիմնավորել է, թե ԲՏԱ փոխնախարարի պաշտոնում հենց այդ՝ կապի եւ տիեզերական ոլորտն է համակարգել։ Ի դեպ, մինչ 2018-ի իշխանափոխությունը ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը 2019-ին նշանակվեց թաղապետ, 22-ին՝ փոխնախարար, իսկ 24-ի հուլիսին ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե հայկական արբանյակի ձախողման հետ կապված սկանդալային պատմության պատճառով է ազատվել պաշտոնից՝ մեր արբանյակը խանգարել էր այլ արբանյակների աշխատանքին, թեեւ նա հերքում էր այդ լուրերը:

ԿԲ անդամի թափուր պաշտոնում կրկին առաջադրվել է Լեւոն Սահակյանը, ով 22-ին ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ՝ 2 տարով։ Այժմ ժամկետը լրացել է, ուզում են երկարացնել։ Սահակյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր՝ մինչ ԿԲ գնալը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին