Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են «Google»-ի հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները

17 Սեպտեմբեր, 2024 23:57
Քննարկվել են «Google»-ի հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները

ՀՀ կառավարության և «Google» ընկերության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը: Այս մասին նախարարը նշել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իմ խոսքում անդրադարձել եմ ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, քննարկել ենք թվայնացման, արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին