Կուրսկի սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ տարհանվում են
17 Սեպտեմբեր, 2024 20:16
Կուրսկի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է, որ մարզի Ռիլսկի և Խոմուտովսկի շրջաններում պարտադիր տարհանվելու են սահմանից 15 կիլոմետր հեռավորությամբ և ավելի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի արևմուտքում գտնվող երկու բնակավայրի՝ Ուսպենովկա և Բորկի գյուղերի հանդեպ, որոնք գտնվում են Սուջայի տարբեր կողմերում։