«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երեւանի քաղաքապետ դառնա:
Հարցին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց. «Իմ ամբողջ կյանքի թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական գործունեության ընթացքում, մասնավոր թե պետական, որեւէ մեկի դեմ դավեր չեմ նյութել, առավել եւս՝ թիմակիցների, մասնավորապես՝ ընկերների նկատմամբ։ Դա իմ խառնվածքը եւ գործելաոճը չէ»:
Փամբուխչյանը, իհարկե, ջերմորեն շրջանցեց կոնկրետ հարցադրումը։ Ակնհայտորեն սերտաճելով տեղական գործարարների կամ, այսպես ասած, «նախկինների» հետ, Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում՝ էլի «նախկինների» հովանավորյալ գործարարների երաշխավորությամբ»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։