Կարևոր իրադարձություններ

Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում. «Հրապարակ»

17 Սեպտեմբեր, 2024 08:52
Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ կայծակի պես տարածվեց լուրը, թե Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Miss Star International տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, որտեղ երկիրը ներկայացնելու է սեռափոխված անձ Դիանա Ղզրոյանը: Մինչ հանրությունը կմարսեր շոկային նորությունը, «Հրապարակ»-ն ուշագրավ փաստեր է գտել տրանսգենդեր Դիանայի ինստագրամյան էջն ուսումնասիրելով։

Պարզվում է՝ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչն իր ընկերուհիների հետ հաճախ է այցելում Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ եւ թուրքական ծովային հանգստավայր Անթալիա։ Դիանա Ղզրոյանի էջը ողողված է Թուրքիայից արված տեսանյութերով ու լուսանկարներով։ Դիանան Թուրքիայում տժժում է իր ընկերուհու՝ Էլլա անունով տրանսգենդերի ու հայ հանրությանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայտնի դարձած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ, որի ծննդյան տարեդարձը թուրքական ակումբներից մեկում են նշել։

Հաշվի առնելով այս փաստերը՝ չի բացառվում, որ Հայաստանում տրանսգենդերները հովանավորվում են թուրքական իշխանությունների կողմից։ Լիլիթ Մարտիրոսյանը, հիշեցնենք, այն սեռափոխված անձն է, ով 2019 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրացավ ԱԺ ամբիոն ու մի սրտաճմլիկ ճառ ասաց Հայաստանում իբրեւ թե խոշտանգված 283 տրանսգենդերների մասին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին