Կարևոր իրադարձություններ

Ուժեղացված ծառայություն և նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացում Կոտայքում

30 Դեկտեմբեր, 2024 21:05
Ուժեղացված ծառայություն և նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացում Կոտայքում

Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։

Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր վթարային ու արտակարգ պատահարների առաջացման դեպքում։

 Այդ նպատակով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հիմնվել է հրշեջ-փրկարարական նոր հենակետ, որի առկայությունն ու հնարավոր դեպքերին արագ արձագանքումը կհանգեցնի ինչպես Ծաղկաձոր խոշորացված համայնքի բնակավայրերի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման բարձրացմանը։

Դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հենակետի պաշտոնական բացումը։ Հենակետում ծառայություն է իրականացնում Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը։ ՄՓՎ պետի կողմից իրականացվել է անձնակազմի հրահանգավորում, հենակետում հերթապահություն իրականացնող ծառայողներին տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ ծառայությունն աչալուրջ և խստապահանջ կազմակերպելու, հնարավոր դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, տրանսպորտային միջոցների և գույք-սարքավորումների ճիշտ և խնամքով շահագործելու, ինչպես նաև անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ։

Նույն օրը փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանն այցելել է նաև «Հրազդան ՋԷԿ»-ի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել էր ջոկատի շինության հիմնովին վերանորոգում։

ՄՓՎ պետի կողմից տրվել են կարգադրություններ՝ շինության բարեկարգ վիճակը պահպանելու, ինչպես նաև նախատոնական և տոնական օրերին ծառայությունն առավել զգոն կազմակերպելու ուղղությամբ։

Կոտայքի մարզում նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը և ուժեղացված ծառայությունը նպատակաուղղված են ինչպես բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ու արագ արձագանքման հնարավորությունները բարելավելուն, ինչը կարևոր քայլ է արտակարգ իրավիճակների կանխարգելման և արագ արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման համար։

Այսպիսի միջոցառումները կարևոր են հատկապես նման խոշորացված համայնքներում, որտեղ բնակչության և զբոսաշրջիկների անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, իսկ նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը նպաստում է ոչ միայն համարժեք ծառայության կազմակերպմանը, այլև արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին