Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում կնախատեսվի ցմահ ազատազրկում թմրամիջոցների արտադրության և վաճառքի համար

02 Հունվար, 2025 11:51
Ղազախստանում կնախատեսվի ցմահ ազատազրկում թմրամիջոցների արտադրության և վաճառքի համար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենք, որը խստացնում է թմրամիջոցների արտադրության և վաճառքի համար նախատեսված պատիժները՝ մինչև ցմահ ազատազրկում: 

Ինչպես հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, օրենքը խստացրել է քրեական պատասխանատվությունը թմրանյութերի արտադրության, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից թմրանյութերի պատրաստման, մշակման և արտադրության համար:

Այժմ այդ հանցագործությունների համար մեղավորները կարող են դատապարտվել ազատազրկման 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին