«Փաստ» օրաթերթը գրում է.
«Չնայած, այսպես կոչված, համընդհանուր հայտարարագրման հետ կապված իշխանություններն առերևույթ «հետքայլ» արեցին, մասնավորաբար չհարկվող գումարների հայտարարագրման համար սահմանելով 300 հազար դրամ շեմ, և հանելով էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ տուրքը, այդուամենայնիվ, դրանք միայն «կոսմետիկ» փոփոխություններ են և գլոբալ առումով բացարձակ ոչինչ չեն փոխում:
Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անընդհատ մարդկանց գրպանները մտնելու ուղիներ են փնտրում՝ մի կողմից, և քաղաքացիների կյանքը բարդացնում են՝ մյուս կողմից: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համընդհանուր հայտարարագրման պայքարը լրջորեն թեժանալու է:
Պայքարի առաջամարտիկի դերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ստանձնում է Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Փաստի» տեղեկություններով, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ: Սկզբի համար՝ մայրաքաղաքում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։