Ներկայացվել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ՆԳՆ Ոստիկանությունում ստացված հաղորդումները, այդ ուղղությամբ իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են դեպքերին օպերատիվ արձագանքմանը։
Քննարկվել են նաև նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր, կարևորվել համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։ Մասնակիցները ներկայացրել են հանցատեսակի կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն կենդանիների պաշտպանվածությանը և հասարակության իրազեկման բարձրացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական