Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը

04 Փետրվար, 2025 18:54
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշել է թույլ չտալ Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Ինչպես հայտնում են Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, փաստարկներից մեկը Ռուսաստանից թիմի մասնակիցների անվտանգությունն է։ 

2022 թվականի փետրվարի վերջին Հոկեյի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն  անորոշ ժամանակով հեռացրել է Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին միջազգային մրցումներից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։

 

Լրահոս

Դիտել ավելին