«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու ասել է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:
«Ոչինչ չի փոխվի, եթե կարիերաս ավարտեմ 920 կամ 925 գոլով: Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Թվերը չեն ստում»,- El Chiringuito-ի հետ հարցազրույցում նշել է նա։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այս մրցաշրջանում 25 խաղում խփել է 23 գոլ՝ կատարելով 4 գոլային փոխանցում: