Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ից տեղահանվածները «114 տեղեկատու»-ի միջոցով կարող են արագ տեղեկատվություն ստանալ ծրագրերի վերաբերյալ

04 Փետրվար, 2025 19:20
ԼՂ-ից տեղահանվածները «114 տեղեկատու»-ի միջոցով կարող են արագ տեղեկատվություն ստանալ ծրագրերի վերաբերյալ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են.

«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

Թարմացված բովանդակությամբ շարունակում է գործել «114 տեղեկատու»-ն, որի օգնությամբ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ ու հասցեական տեղեկատվություն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։

Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝

բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,

50,000-40,000-30,000 դրամ պետական աջակցության ծրագրի,

զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,

կենսաթոշակների և նպաստների,

12 % հետվճարի ծրագրի և այլնի վերաբերյալ։

Ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։

Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից»։

 

Լրահոս

Դիտել ավելին