Կարևոր իրադարձություններ

Աբովյանում տեղի ունեցած դանակահարության հետևանքով հոսպիտալացված վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

04 Փետրվար, 2025 20:26
Աբովյանում տեղի ունեցած դանակահարության հետևանքով հոսպիտալացված վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին, Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։

Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։


 

Լրահոս

Դիտել ավելին