Փետրվարի 4-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։