Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». «Փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը»

04 Փետրվար, 2025 08:44
«Իրավունք». «Փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը»

«Իրավունք» թերթը գրում է.

«Քաղաքացիները շարունակում են չհամակերպվել ու բոյկոտել՝ մեծ աղմուկ բարձրացրած հանրային տրանսպորտի թանկացմանը:

Սակայն, ինչպես հայտարարել է, Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավտոբուսներում լինելու են հսկիչներ եւ հարկ եղած դեպքում՝ կտուգանեն կարգազանց քաղաքացիներին:

Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե հսկիչն ունի՞ տուգանելու իրավունք եւ որքա՞ն տուգանքի մասին է խոսքը:

Մեր զրուցակիցը նախ ընդգծեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք՝ փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։

«Հսկիչն, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի տուգանել քաղաքացուն տոմսի արժեքի կրկնակիի չափով, բայց քանզի առկա է բազմարժեք տոմսային համակարգ, պետք է ընտրվի նվազագույն արժեքը` 150 դրամը, այսինքն՝ տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը:

Իր հերթին, վարչարարությունը չպետք է լինի Սահմանադրության եւ օրենսդրության խախտմամբ, պիտի ապահովվի քաղաքացիների` լսված լինելու իրավունքը, պատշաճ վարչարարություն պիտի իրականացվի, ինչը, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված տարատեսակ ձախողված վարչարարությունների փորձը, չի իրականացվելու` հանգեցնելով կիրառված տուգանքների անվավերության հիմքերի առաջացման», - շեշտեց իրավագետը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին