Փետրվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյան փողոցում Երևանի բնակիչ 74-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արսեն Ա.-ին պականող, կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է՝ փակելվ ճանապարհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: