Այսօր «Եվրասիա» հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակում հանդիպեցի հիմնադրամի ավագ տնօրեն Հրաչյա Թոփալյանի և ավագ փոխնախագահ Ռոբ Օ'Դոնովանի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկին Հայաստան հրավիրելու հարցը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նախատեսվող «TED formatted, in-depth talks» հանդիպումների շարքում»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։