Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». «Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին ու ստիպե՞լ

01 Փետրվար, 2025 09:12
«Հրապարակ». «Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին ու ստիպե՞լ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է՝ հարցրել է «Հրապարակի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին։

«Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել եւ չէր կարող դնել... Խոսքը հետեւյալի մասին է՝ ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։

Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։

Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին... մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին